Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Այսօրվա մեր վիճակը նույնպես ցեղասպանության հետևանքն է

Այսօրվա մեր վիճակը նույնպես ցեղասպանության հետևանքն է
24.04.2023 | 20:56

Մեծ եղեռնին անդրադառնալիս՝ մենք նշում ենք միայն միլիոն ու կես անմեղ զոհերին և գրեթե չենք շեշտում հայրենիքի մեծագույն մասը կորցնելու փաստը: Հայկական ցեղասպանության և հրեական ցեղասպանության միջև հիմնական տարբերությունը հենց այն է, որ նրանք ցեղասպանության արդյունքում հայրենիքի տեր դարձան, իսկ մենք՝ հակառակը:

Եվ նաև, այսօրվա մեր վիճակը նույնպես ցեղասպանության հետևանքն է. անդամահատված մարմնում (տարածք) անդամահատված հոգի (մարդիկ) և ինքնության խեղում:

Սակայն միևնույն է, այն, ինչ մնացել է այնքան ուժեղ ստեղծագործ գեն ունի իր մեջ, որ ժայթքելու է և բազմապատկվելու է, տարածվելու է և հզորանալու է:

Կարինե Հակոբյան


Դիտվել է՝ 6829

Մեկնաբանություններ